2309 դիտում
10:48 27-05-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշ համայնքներում համամասնական ընտրակարագի անցնելու նախագիծը
ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության և խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ ներկայացված նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ:
«[url=https://armenpress.am/arm/news/1016542.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 116 «կողմ» ձայն:
Նախագծով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանել մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ՝ այն է գործող ընտրակարգը: Իսկ 4 000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի համամասնական ընտրություններ: Սա ենթադրում է, որ 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն քաղաքական կուսակցությունները և դաշինքները:
Փոփոխություններ են առաջարկվում նաև համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն: Իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս գործող 8-ի փոխարեն:
Երբ լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը, կամ վաղաժամկետ դադարեցվում են լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված և ձևավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար:
Նմանատիպ նյութեր
14067 դիտում
11:17 27-10-2017
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
4499 դիտում
13:58 31-10-2018
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց համաներում հայտարարելու մասին նախագիծը
Այս բաժնից
898 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1330 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch