211652_close_icon
views-count1545 դիտում article-date 14:07 28-05-2020

Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար․ Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա 102-ամյակի առթիվ։ «Մայիսի 28-ին Հայաստանը, Արցախը և, առհասարակ, ողջ հայությունը տոնում են Առաջին Հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է: Հայաստանի Առաջին Հանրապետությունն անվարան հիմքն է Հայաստանի պետականության: Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության, ազգային արժեքների վերահաստատման և պահպանման սկիզբ դրեց: Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը ապագա սերունդներին: Շնորհավոր Մայիսի 28: Կեցցե՛ Հայոց պետականութունը»,-ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր