211652_close_icon
views-count1842 դիտում article-date 09:25 29-05-2020

Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում պատվաստանյութի համար․ «Ամերիկայի ձայն»

Եթե պատվաստանյութը հաջողությամբ հաստատվի, ընկերությունը պլանավորում է ամեն ամիս միլիոնավոր դեղաչափեր առաքել 2020 թ. ընթացքում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5439816.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը հինգշաբթի օրը պայմանագիր է կնքել շվեյցարական CordenPharma ընկերության հետ` COVID-19- ի փորձարարական պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող լիպիդների ավելացված ծավալի մատակարարման շուրջ` փորձելով ավելացնել արտադրության կարողությունը համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով: Այս պահին դեռևս չկա պատվաստանյութ և բուժման միջոց COVID-19- ի դեմ, և մասնագետները կարծում են, որ նախքան անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի ի հայտ գալը, կպահանջվի մեկ մեկուկես տարի այն ստեղծելու աշխատանքներից ի վեր: Համաշխարհային առաջնորդները կարծում են, որ պատվաստանյութը տնտեսությունը վերագործարկելու միակ իրական միջոցն է, որը կարող է սահմանափակել կորոնավիրուսի տարածումը: Այնուամենայնիվ, կա մտավախություն, որ մի շարք երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, կարող են իրենց ձեռքում կենտրոնացնել պատվաստանյութերի պաշարները, քանի որ քիչ հավանական է, որ արտադրության սկզբնական փուլում հնարավոր կլինի բավարարել ողջ աշխարհի պահանջարկը: Անցած շաբաթ Moderna-ն հայտարարել է, որ իր հավանական պատվաստանյութը, որը առաջինն է փորձարկվել ԱՄՆ-ում, պաշտպանական հակամարմիններ է մշակել առողջ կամավորների փոքր խմբում, ինչը հույս է տալիս, որ այն կլինի արդյունավետ: Եթե պատվաստանյութը հաջողությամբ իրականացվի, Moderna-ն նախատեսում է ամսական միլիոնավոր դեղաչափեր առաքել 2020թ.-ին, իսկ 2021-ին` տասնյակ միլիոնավոր: Ընկերությունը 10 տարվա պայմանագիր է կնքել շվեյցարական Lonza-ի հետ` պատվաստանյութերի արտադրության գործընթացը արագացնելու և տարեկան մեկ միլիարդ չափաբաժին ապահովելու համար: Հինգշաբթի օրվա սկզբին Moderna-ի բաժնետոմսերը առևտրային բորսայում աճել էին 2 տոկոսով:

Նմանատիպ նյութեր