1118 դիտում
09:13 30-05-2020
Ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում այսօր ընթանում են թվայնացման մեծ ծավալի գործընթացներ: Դրանց միջոցով ոչ միայն ապահովվում են տվյալների փոխանակման գործառույթները, այլև ձևավորվում է էլեկտրոնային համակարգ, որը թույլ է տալիս հանրային մարիններին կենտրոնացված ձևով օգտվել տվյալների և տեղեկատվական այլ շտեմարաններից:
Արդյունքում ավելի որակյալ և մատչելի ծառայություն է մատուցվում քաղաքացիներին ու ֆիզիկական անձանց, ինչպես նաև ապահովվում է համակարգում ընդգրկված մարմինների աշխատանքների թափանցիկությունը, ինչը միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Ժամանակի պահանջով թելադրված այս առաջնային խնդիրը լուծելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակի ստեղծման գործընթացը:
Արդյունավետ գործելու, որակյալ ծառայություններ մատուցելու և ճշգրիտ տվյալներ ունենալու համար հարթակը փոխկապակցվելու է ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրին: Հարկահավաքության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար նրա միջոցով մուտքի հնարավորություն կստեղծվի դեպի գանձապետական էլեկտրոնային համակարգ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2101 դիտում
15:11 02-05-2022
Աշխատանքային պայմանագրերը թղթային տարբերակով չեն լինի. ներդրվում է էլեկտրոնային հարթակ
2185 դիտում
09:00 03-03-2021
Հայաստանում ներդրվում է «Միասնական հայտ» համակարգը. «Հայաստանի Հանրապետություն»
2937 դիտում
15:47 10-06-2020
ՊԵԿ-ն էլեկտրոնային առևտրի ոլորտի համաշխարհային ընկերությունների համար նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ
Այս բաժնից
1399 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1987 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1783 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ