211652_close_icon
views-count4402 դիտում article-date 09:25 30-05-2020

Ապրիլյանի հանձնաժողովը փակուղու առջև է․ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջև են: Ինչպես հայտնի է, երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս բավական ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016 թվականի հրադադարի որոշման հետ կապված, և հանձնաժողովին գցել նոր պատմության մեջ: Բանն այն է, որ շատ հարցեր մնացել են անպատասխան, քանի որ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է գալ քննիչ հանձնաժողով, իսկ երեկ Նալբանդյանի հայտարարությունները նոր հարցերի տեղիք են տվել: Հիշեցնենք, որ հենց նա է 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև, իսկ, ահա, 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Արցախը դուրս թողելով գործընթացներից: Եվ երեկ տեսակապի ժամանալ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը, և հենց դա է պատճառը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Խաչատուրովին երկու օր ժամանակ են տալիս, այլապես առանց նրա եզրակացություն կներկայացնեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այս սպառնալիքներին, Յուրի Խաչատուրովն ամեն դեպքում հանձնաժողով չի գա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր