29096 դիտում
12:47 30-05-2020
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 22-ամյա վարորդը Kia Sorento-ով մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է Ողջի գետի ափին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում; Ժամը 16։00-ի սահմաններում Քաջարայն քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ռազմիկ Դ-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 67 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել Ողջի գետի ափին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռազմիկ Դ-ն, նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 24-ամյա Արսեն Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով;
Փրկարարերը հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, այնուհետև օգնել ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+