211652_close_icon
views-count1051 դիտում article-date 13:47 02-06-2020

Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է. armtimes.com

Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է: Այս մասին «[url=https://www.armtimes.com/hy/article/189268?fbclid=IwAR1Vi4kEogRbGCmYIU2SvktSLiNLheN3MK16EWPWX7KuVvgNMQH0ouVtVVc]Հայկական ժամանակ[/url]»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նրա փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք՝ մայիսի 19-ին shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով: Գրառմանն անմիջապես արձագանքել էին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը: Դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.armtimes.com/hy/article/189268?fbclid=IwAR1DlpmCte9qdSlgGbvc3Mmm_ca5cPG6xd3-hRY9tMX2WroKDCbnWYVxo2A]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր