211652_close_icon
views-count6449 դիտում article-date 23:16 02-06-2020

Հայաստանից 1 շարասյուն մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75- ամյակին նվիրված զորահանդեսին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանը մասնակցելու է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Զորահանդեսին հայկական կողմից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները»,- նշեց Ստեփանյանը: Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24-ին։

Նմանատիպ նյութեր