211652_close_icon
views-count4453 դիտում article-date 20:08 03-06-2020

Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր․ Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ «Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։»,- նշեց Ավինյանը։

Նմանատիպ նյութեր