211652_close_icon
views-count30428 դիտում article-date 20:59 03-06-2020

Ողբերգական դեպք Գյումրիում. «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 56–ամյա տղամարդը մահացել է. նրան դուրս էին բերել հողաշերտի տակից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մահացել է Վանաձոր քաղաքի բնաիչ, 56-ամյա Սպարտակ Հ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոնից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել էր մայիսի 27-ին: Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Սպարտակ Հ.-ն «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի կողմից Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքներ կատարելիս հողաշերտը փլվել է նրա վրա, ինչից հետո Գյումրու շտապօգնության կայանի բժիշկների կողմից նա տեղափոխվել էր հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր