211652_close_icon
views-count4424 դիտում article-date 11:50 09-06-2020

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 46-ամյա տղամարդ է, ամենատարեցը՝ 83-ամյա կին

Կորոնավիրուսից նախորդ օրվա ընթացքում մահացած անձանցից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան տղամարդ, ամենատարեցը՝ 83-ամյա կին։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հիշեցնենք, որ նախօրեին արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է: Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի 350 նոր դեպք է հաստատվել։

Նմանատիպ նյութեր