211652_close_icon
views-count54046 դիտում article-date 11:34 11-06-2020

Վրաերթ Արարատի մարզում. 32-ամյա վարորդը Արտաշատում Mercedes-ով վրաերթի է ենթարկել 12-ամյա տղային. երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գ-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Այվազովսկի փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ՝ 12-ամյա Գոռ Մ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 11-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր