4042 դիտում
13:06 11-06-2020
Ունենք 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդ, 32 հոգի ունի հոսպիտալացման կարիք․ Արսեն Թորոսյան
Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կորոնավիրուսը շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը:
Այնուհետև իրավիճակի մասին զեկուցեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքանով մեծ եղել: Երեկ արվել է 2233 թեստ, նախորդ օրը՝ 1751: Դրական նոր թեստերի տոկոսը մոտավորապես նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է:
Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք և ընդհանուր մահերի թիվը հասնում է 245-ի: Երեկ ունեցել ենք մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն, գումարային ունեցել ենք մոտ 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ կենտրոններում ազատ տեղեր եղել են այդպիսի պացիենտներին տեղավորելու համար:
Հաջորդ կարևոր ցուցնաիշը հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է. Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալացման, որոնցից միայն 4-ն է տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, բայց պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը փոխհատուցվում է հնարավորությունների աճով: «Սա չի նշանակում, որ չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք»:
Նմանատիպ նյութեր
455881 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
4720 դիտում
21:37 24-05-2020
Արսեն Թորոսյան. Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ
22218 դիտում
22:24 03-04-2020
Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1084 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
652 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը