1047 դիտում
18:06 11-06-2020
Հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Հունիսի 11-ին կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր ենդանիների(ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրի նպատակնէհանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալմանև հաշվառման համակարգ, որը, հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։
Ծրագրով նախատեսվում է առկա խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է այս տարվա սեպտեմբեր ամսին և, պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով ու տեխնիկատնտեսական պատճառներով՝լինելու է շարունակական բնույթի, - նշել է Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով՝ մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ, ինչի համար անհրաժեշտ է ձեռք բերել ընդհանուր առմամբ 1,6 մլն հատ ականջապիտակ, իսկ հաջորդ տարիներին կհաշվառվի տարեկան շուրջ 245 հազար գլուխԽԵԿ:
Ծրագիրը բաղկացած է լինելու երկու բաղադրիչներից՝ համակարգի գործարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում և ծառայությունների մատուցում, որը վերաբերում է համարակալման բուն գործընթացին և տվյալների թվայնացմանը: ԽԵԿ համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգվելու և իրականացվելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի միջոցով:
[b]ՀՀ էկոնոմիկայի նախարարության
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
635 դիտում
23:04 16-08-2022
Կենդանիների պարտադիր համարակալման և հաշվառման պետական ծրագիրը քննարկվում է Շիրակի մարզի համայնքներում
Այս բաժնից
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1066 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»