211652_close_icon
views-count3118 դիտում article-date 19:36 11-06-2020

Մեր ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների ու ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում ասվում է. «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առիթով: Այս նշանակալի օրը շրջադարձային կետ է երկրի պատմության մեջ: Այն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքացիների բարեկեցության աճին ուղղված խորքային վերափոխումների հետ: Գոհունակությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի վրա, անշեղորեն ամրապնդվում են և ընդգրկում մեր համագործակցության ամբողջ սպեկտրը քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար ոլորտներում։ Այդ ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը: Այսօր կարևոր նշանակություն է ստանում մեր կապերի խորացումը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և նորարարությունների, պարենային անվտանգության ոլորտներում, ինչպես նաև մշակութային, հումանիտար և կրթական ծրագրերի ընդլայնումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն և բարօրություն: Անկեղծորեն համոզված եմ, որ Ռուսաստանը հաջողությամբ կհաղթահարի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով առաջացած դժվարությունները և վստահորեն կշարունակի շարժվել զարգացման և առաջընթացի ուղով»։

Նմանատիպ նյութեր