211652_close_icon
views-count3880 դիտում article-date 13:24 12-06-2020

Հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղցի չի hանգեցնում. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միֆ է որակում այն պնդումը, թե հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղց է առաջացնում: Այս մասին Ա. Թորոսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Չի բերում, դա հերթական միֆն է: Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չէ խոսքը, բայց սովորական քաղաքացիների մոտ թթվածնային քաղցի չի բերում, որովհետև, միևնույն է, թթվածինն անցնում է դիմակով դեպի թոքեր, հետո արտաշնչվում է»,- ասաց նախարարը: Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: [b]Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:[/b]

Նմանատիպ նյութեր