18646 դիտում
23:35 12-06-2020
Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչը ոստիկաններին հայտնել է, որ իր ամառանոցից գողացել են չուգունե խողովակի վրա տեղադրված ջրաչափը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Վարդան Այվազյանը և հայտնել, որ փետրվար ամսվա կեսերից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 1-ին փողոցում գտնվող տանից գողացել են չուգունե խողովակին ամրացված ջրաչափը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Այվազյանը Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Նա ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է 15 հազար դրամի վնաս, իսկ նախկինում իրավապահներին չի հայտնել, քանի որ փորձել է իր ուժերով գտնել ջրաչափագողին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
129471 դիտում
13:47 05-07-2016
Երևանում ինքնասպան է եղել Մանկավարժական համալսարանի ուսանողուհին. պատճառը եղել է ամբիոնի վարիչը
2293 դիտում
18:38 31-01-2018
Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչը պարգևատրվել է Պուշկինի մեդալով
1983 դիտում
21:21 12-03-2015
Ժամանակն է դուրս գալ զոհի կերպարից. Քաղաքագիտության ամբիոնի վարիչը` Ցեղասպանության մասին. News-book
Այս բաժնից
2047 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)