211652_close_icon
views-count22495 դիտում article-date 14:22 15-06-2020

Կոտայքի մարզպետը, կարծես թե, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի սայլը տեղից շարժվի. Արզական գյուղում 40 տան բնակիչների՝ խմելու ջրի խնդիրը լուծման ճանապարհին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր առջև խնդիր է դրել, որպեսզի կարճ ժամանակում կառավարությունը հավանություն տա իր կողմից ներկայացված ծրագրին, որով վերջականապես Կոտայքի մարզի Արզական գյուղի 40-ից ավելի տան բնակիչների՝ խմելու ջրի խնդիրը կլուծվի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզպետ Ռ. Պետրոսյանի կարգադրությամբ 2 անգամ գյուղ են ժամանել մարզպետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները, տեղում ծանոթացել են իրավիճակին, այնուհետև այդ ամենը զեկուցել մարզպետին, ով էլ լծվել է խնդիրը լուծելու աշխատանքներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ի շահ գյուղացիների՝ խնդիրը լուծելուն մեծ աշխատանքներ է կատարում նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն կարծես թե վերջին խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է, ու բնակիչները վստահ են, որ թե վարչապետը, թե նախարարը, և թե մարզպետը խնդիրը կլուծեն՝ ի շահ գյուղացու։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Կոտայքի մարզպետարանի պատասխանը՝ նշված խնդրի վերաբերյալ. «Կոտայքի մարզի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավման շրջանակում 2020 թվականին Գերմանական զարգացման բանկի (ԳԶԲ, KfW) ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել Արզական բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգերի կառուցում։ Ծրագրի նախնական արժեքը 5 մլն ԱՄՆ դոլար է։ Այժմ կատարվում են ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն արդեն բուն աշխատանքները։ Ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի բնակավայրի խմելու ջրի հարցը։ Նախատեսվում են նաև դաշտամիջյան ճանապարհների կառուցման և մոտ 1200 մ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, 2 թաղամասերի արտաքին լուսավորության, մշակույթի տան գազաֆիկացման ծրագրեր։ Հավելեմ, որ 2019 թվականին Արզական բնակավայրում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել բնակիչների կյանքի որակի և կենսամակարդակի բարելավմանը։ Մասնավորապես․ Մայր ջրատարին խողովակաշար է միացվել, որն հնարավորություն է տվել ոռոգել շուրջ 54 հա այգու տարածք և երկու թաղամաս։ Տեղադրվել է հակակարկտային «Զենիթ» գազային կայան։ Յուրաքանչյուր կայանի ընդգրկման մակերեսը 80-100 հա է. այն բավարարում է համայնքի գյուղացիական տնտեսություններին՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի զերծ պահելով կարկտահարության հասցրած վնասներից: Համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգվել և նոր գույքով է ապահովվել մանկապարտեզը, որը հնարավորություն է տվել աշխատել 3 տարիքային խմբով»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/06/1156669/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 6-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Արզական գյուղի Գյոզի թաղամասի 40-ից ավելի տների բնակիչներ հավաքվել էին գյուղամեջում և պահանջում էին, որպեսզի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, վերջապես, հստակ պատասխան տային, թե երբ է նշված թաղամասում լուծվելու 30 տարուց ավելի լուրջ խնդիր դարձած խմելու ջրի հարցը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին. «30 տարուց ավելի է, նույն երգն են երգում թե նախկին իշխանությունները, թե ներկայիս։ Մենք շատ բան չենք խնդրում, օրական գոնե 6 ժամ ջուր ունենանք։ Նախորդ իշխանություններն անընդհատ խաբեցին ու, հավատալով թավշյա հեղափոխությանը, մենք էլ միացանք այն իրականացնողնրի պայքարին՝ հավատալով, որ ջրի մեր խնդիրը կլուծվի։ Բայց իշխանության գալուց հետո մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես խոստացավ, որ խնդիրը կլուծվի։ Բայց նա էլ նախորդների նման օդ դուրս էկավ։ Մենք պահանջում ենք, որպեսզի էս մեր բոլոր տներում, որոնց թիվն անցնում է 40-ը, թող ջրաչափեր տեղադրեն և խնդիրը կլուծվի։ Մեր սպառած ջրի համար կանոնավոր վճարումները կանենք։ Նույն էդ ղեկավարները լավ գիտեն, որ Երևանի մի ահագին հատված հենց Արզականից ա ջուր ստանում։ Էստեղ են ասում՝ կոշկակարը կոշիկ չունի։ Մեր քթի տակով ջուրը տան, իսկ մեզ 30 տարուց ավելի թողնեն անջո՞ւր։ Էդ մեր ջրով անգամ Աղվերանի մի քանի պանսիոնատներ իրենց լողավազաններն են լցնում։ Մենք ուզում էինք դիմել ավելի կտրուկ միջոցների, ընդհուպ ճանապարհ փակելը, որպեսզի, վերջապես, մեր բողոքի ձայնը տեղ հասնի վերևներում իրենց տաքուկ կաբինետներում նստած չինովնիկներին, բայց, քանի որ հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, չենք ուզում օրենք խախտենք։ Մեր հույսը ոչ մարզպետն է, ոչ քաղաքապետն է, ոչ էլ գյուղապետը Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ տեղեկություններ ունենա, վստահ ենք՝ պետք լինի, էդ խաբեբա պաշտոնյաներից մի քանիսին տոկի կտա և կարճ ժամանակում էս թաղամասում խմելու ջրի մատակարարման հարցը կլուծվի»։ Հավաքվածնրը նշել էին նաև, որ իշխանություններն ագիտացիա են անում, թե կորոնավիրուսային այդ պայմաններում պարտադիր պահպանենք հիգիենայի կանոնները. «Հետաքրքիր է, եթե ջուր չունենք, ի՞նչ հիգիենայի պահպանման մասին է խոսքը։ Եթե իրենք գիտեն՝ առանց ջրի ոնց պահենք հիգիենան, թող ասեն, մենք է իմանանք»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր