36526 դիտում
15:10 15-06-2020
Արտակարգ դեպք Երևանում. դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 20-ամյա և 21-ամյա տղաներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 15-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչ՝ 20-ամյա Ռազմիկ Մարդանյանը և Երևանի բնակիչ՝ 21-ամյա Թովմաս Հովհաննիսյանը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք դանակահարվել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
92466 դիտում
22:00 29-01-2018
Արտակարգ դեպք Երևանում. ծայրահեղ ծանր վիճակում Ավան վարչական շրջանից 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց