211652_close_icon
views-count970 դիտում article-date 09:43 18-06-2020

Ինչի վրա են օգտագործվելու 315 մլն դոլարի վարկային միջոցները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը: Այս համաձայնագրերի վավերացման արդյունքում կառավարությանը հասանելի կլինեն ընդհանուր առմամբ 315 մլն դոլարի չափով վարկային միջոցներ՝ 208 մլն ծրագրի առաջին փուլում և ևս 35 մլն երկրորդ փուլում: Կառավարությունը այդ միջոցները մտադիր է օգտագործել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող բացասական հետևանքների մեղմելուն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր