1064 դիտում
14:36 18-06-2020
Կամո Սարգսյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Ազգային ժողովում տեղի ունեցած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում, Կամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
«[url=https://armenpress.am/arm/news/1018843.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 18-ի խորհրդարանի նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 86 «կողմ», 8 «դեմ»,- ասաց Հովակիմյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ վարչապետը:
Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին, Ռուսաստանի Դաշնության Բեսլան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում:
2019թ. մայիսի 31-ից մինչև 2020թ. մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահի պաշտոնակատար:
Նմանատիպ նյութեր
1658 դիտում
10:17 10-06-2014
Արթուր Վարդանյանը նշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
1740 դիտում
13:00 17-11-2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»