25711 դիտում
17:29 18-06-2020
Հրապարակը հավաքեք, Հին Հռոմի նման բութ մատը վերև կամ ներքև, որ իմանան՝ ներե՞ն, թե՞ պատժեն այդ մարդուն. դատավոր Ազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/586253.html?fbclid=IwAR0KBEetZ5doFP-aP8_i9vpTBCim8Fe0ULq08Cc0jckDgn5UKbfkZPFI5PQ]News.am-[/url]ը գրում է. Ես իրականացնում եմ արդարադատություն, անկախ նրանից, թե այդ արդարադատությունը ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԲԴԽ-ի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
Քիչ առաջ ԲԴԽ նիստին նախարար Բադասյանը ներկայացրեց իր միջնորդությանը եւ նշեց նաեւ հիմքը։ Ըստ որի՝ «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ դատական նիստին դատավոր Ազարյանը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին։
Հարցին՝ արդյոք ինքը անձնապես խնդիր ունի՞ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ, Ազարյանն ասաց. «Ես չունեմ, չունեի, այս պահի դրությամբ էլ ոնց որ թե չունեմ։ Խնդիրներ ստեղծում եմ այն անձի նկատմամբ, ով ինձ ձեռնոց է նետում եւ ինձ է խնդիր առաջացնում»։
Ճշտող հարցին՝ ովքե՞ր են իրեն ձեռնոց նետողները, դատավորն ասաց, որ այս պահին այդ հարցին չի կարող պատասխանել։
Դատավորը շեշտեց, որ ինքը կողմնակալ չի եղել. «Անաչառ դիտորդին հարցրեք՝ արդյոք կասկածներ առաջացե՞լ իմ հանդեպ, թե՞ ոչ»։
Անդրադառնալով նախարարի ներկայացված միջնորդության հիմքերին, դատավորը պնդեց, որ փաստերը սխալ են ներկայացված. «Այսինքն՝ ես մի բան եմ ասել, ներկայացվել է մեկ այլ արտահայտություն»։
Նա նշեց, որ ոչ միայն բառի անցյալ ժամանակագրությանն է վերաբերում, այլ նաեւ բովանդակությանը։
Հարցին՝ ինչպե՞ս են իրենք ապացուցելու, որ փաստերը սխալ են ներկայացվում, Ազարյանն ասաց. «Կապացուցենք, կտեսնեք՝ ինչ է եղել»։
Լրագրողը հարցրեց՝ եթե այլ դատավոր այդպես վարվեր դատավարության կողմի նկատմամբ, ինքը ինչպե՞ս կդիտարկեր այդ պրոցեսը, Ազարյանն ասաց. «Կարցնեի՝ արդյոք այդ դատավորը նման արտահայտություններ անելու հիմքեր, առիթներ ունեցե՞լ է, թե՞ ոչ»։
Հարցին՝ ինքն ունեցե՞լ է առիթ նման արտահայտություն անելու, դատավորն ասաց՝ այո։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/586253.html?fbclid=IwAR0KBEetZ5doFP-aP8_i9vpTBCim8Fe0ULq08Cc0jckDgn5UKbfkZPFI5PQ]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4183 դիտում
08:57 11-10-2018
Բայց վերև՞ ենք թռչելու, թե՞ ներքև․ «168 ժամ»
34890 դիտում
10:34 03-12-2021
«Ձեր մատը տեղավորեք այնտեղ, որտեղ պիտի լինի մատը ու շարունակեք». Մամիկոն Ասլանյանը՝ Արամ Խաչատրյանին. aravot.am
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»