211652_close_icon
views-count8416 դիտում article-date 10:58 20-06-2020

Կորոնավիրուսով վարակվածության 551 նոր դեպք, ապաքինվել է 588 անձ, 16 պացիենտ մահացել է

Հայաստանում հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 551 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 19708 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 93786 (մեկ օրում արվել է 1843 թեստավորում): Փաստացի այս պահին բուժվում է 10409 անձ (պակասել է 53-ով) Վերջին տվյալներով ապաքինվել է 8854 անձ` վերջին մեկ օրում 588 անձ: Ընդհանուր առմամբ, 332 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է:

Նմանատիպ նյութեր