1322 դիտում
17:07 20-06-2020
«Մեկ Հայաստանը» չի պլանավորում ստորագրել որեւէ հուշագիր որեւէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ. Ղազինյան
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում եւ չի պատրաստվում ստորագրել որեւէ հուշագիր կամ համաձայնագիր որեւէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իիր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք, հավատարիմ մնալով մեր պետականակենտրոն գաղափարական գծին, ձեւավորում եւ ամրապնդում ենք գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի ազգային ու պետական շահերին ծառայելու եւ այդ շահերին հետամուտ լինելու նպատակով։
Լրատվամիջոցներին խնդրում եմ «Մեկ Հայաստան» կուսակցության մասին որեւէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը կուսակցության լրատվական ծառայությունից։
Առողջ եղեք եւ գնում ենք առաջ»:.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից