211652_close_icon
views-count8664 դիտում article-date 15:31 20-06-2020

Քո ՎԱՆՆ անտեր է, ավեր է հիմա. Քո ՎԱՆ խորոտ էր, վանեցու աղջիկ. Սպարտակ Ղարաբաղցյան

ՎԱՆԵՑՈՒ աղջիկ, Քեզ բախտն իմ տոհմին հարսնացու չարեց, Այլ գաղթի ճամփեն՝ արնոտ ու ավեր Բերեց ու տոհմիս ավագ հարս կարգեց; Քո բախտն այնտեղ էր, Քո բույնն այնտեղ էր, Քո ՎԱՆՆ հիշու՞մ ես Վանեցու աղջիկ; Քո ՎԱՆՈՒՄ վանքի Զանգերը լռել են, Քո ՎԱՆՆ անտեր է, ավեր է հիմա. Քո ՎԱՆ խորոտ էր, վանեցու աղջիկ, Քո ՎԱՆՆ աշխարհի հացի սեղանին Դրված կենարար մի պտղունց Աղ էր. Ու մեկը չկա, որ հիմա հուշի, Ու մեկը չկա, որ հիմա ասի՝ ,,-ԱՇԽԱՐՀ, ԱՌԱՆՑ ՎԱՆ՝ ՀԱՑԴ ԱՆՀԱՄ Է;,,; 1985թ. ---- Գորիս... Քարե կիրք է ու քարե մոլուցք, Բնությունն այստեղ Քարեղեն գորգ է հինել ու հյուսել; Քարն այստեղ խոհ է, Քարն այստեղ՝ մորմոք, Ու չի ամաչում իր ՔԱՐ լինելուց; 1983թ. [b]Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան էջ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր