4112 դիտում
22:29 20-06-2020
Հակոբ Ճաղարյան. Այս աչքակապությանը վերջ տալու համար, ուղղակի հրապարակեք EASA զեկույցը և վերջ
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն իր էջին տեղադրել էր ԵՄ նորանշանակ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի` ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ կոնֆերենցում հնչեցրած մի մտքի, հղումով, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունների ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվելը վերջին 1,5 տարվա վատ աշխատանքի արդյունք չէ, այլ տարիներով կուտակված խնդիների արգասիք:
Վստահ եմ, որ ավիացիայի ոլորտի մասնագետ չհանդիսացող, դիվանագետ տիկին դեսպանն իր առաջին առցանց կոնֆերանսին այլ բան չէր էլ ասի:
Սա կոչվում է դիվանագիտություն:
Բայց բազմիցս ավելի համոզված եմ, որ նա երբեք եւ ոչ մի պարագայում կասկածի տակ չէր դնի նաեւ Եվրոհպական Ավիացիոն Անվտանգության Գործակալության 6 հոգանոց ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄ ունեցող, ավիացիայի բոլոր ոլորտները ներկայացնող թիմի դիտարկումներից հետեւող, զեկույցում բազմիցս նշված, ՀՀ ՔԱԿ տարի ու կես բացարձակ անգործության, նախկին համակարգից հրաժարվելով, նորը չստեղծելու, ոլորտի կարգավորումներից բացարձակ անտեղյակության... եւս 42 այլ դիտողությունների հիմնավորմամբ անվստահելի գործընկերոջ գնահատականը:
Հիմա ի՞նչ է նշանակում դեսպանի դիվանագիտական արտահայտությունը`
ամեն ինչի պատասխանատվությունից ձեզ ազատե՞լ, թե՞ դիվանագիտական քաղաքավարություն:
Եթե ՀՀ պետական մարմինը պետք է գնա Մոնռեալում արտասահմանցի մասնագետներից տեղեկանա իր վերահսկելիք ոլորտում գոյություն ունեցող անվտանգության խնդիրների մասին, եթե պատասխանատվություն ստանձնելու, բացթողումները շտկելու փոխարեն պետք է իր չարածների պատասխանատվությունց խուսափելու համար հղումներ անի աուդիտին չմասնակցած, մասնագիտությամբ օդային կագավարի (դիսպետչեր), սեւցուցակվելու հաջորդ իսկ օրը հայերեն գրած բարեխոսականի, ԵՄ դեսպանի դիվանագիտական քաղաքավարությունից ելնելով, բացեիբաց մեղադրանքից խուսափելով արտահայտությունների վրա, ապա ի՞նչ է սա, եթե ոչ ՍՈւՏ կամ ԱՆՄԵՂՍՈւՆԱԿՈւԹՅՈւՆ:
Առայժմ կնշեմ EASA զեկույցի առաջին երկու դիտարկումնեը`
1. Ավիացիոն Իշխանությունների ոչ բոլոր գործառույթներն են ներառված ՔԱԿ գործունեության փաստաթղթերում: (Նշանակում է` ՔԱԿ-ը չգիտի իր անելիքների ամբողջ սպեկտորը)
2. ՀՀ ՔԱԿ -ը չունի անհրաժեշտ մասնագետների քանակը հաշվարկելու մեխանիզմներ (փաստացի նշվում է, որ չգիտի քանի մասնագետի եւ ինչ մասնագիտությունների կարիք ունի: Ինչը նշանակում է, որ չունի համակարգված կառույց: Ինչը հեշտությամբ կարելի է ստեղծել մի քանի օրում: Իսկ մասնագետների պատրաստումը կպահանջեր 3-5 ամիս):
Էս դիտողությունները տարիների անգործության արգասի՞ք են: Թե՞ կարելի էր մի քանի օրում կատարել:
Անձամբ ես, կամավոր օգնության լծված օդաչու Արմեն Պապիկյանի հետ դեռեւս դեկտեմբերին ձեզ ենք մատուցել ավիացիոն իշխանությունների ստանդարտ ստրուկտուրան:
Չասեք, որ տարիների խորքից է գալիս:
Իսկ այս աչքակապությանը վերջ տալու համար, ուղղակի հրապարակեք EASA զեկույցը, եւ վերջ:
ՀՀ ՔԱԿ-ը պետական մարմին է, եւ իր գործունեության գնահատականի հաշվետվությունն ու թափանցիկությունը պարտադիր է:
Նամանավանդ, որ EASA զեկույցը ոչ մի պետական գաղտնիք չի պարունակում: Այն չոր ավիացիոն փաստաթուղթ է:
Իսկ ամենավատը այս ամենում այն է, որ էսպիսի, կներեք, «կռուտիտները» գործելավոճ դարձրած մարմնից փոփոխություններ սպասելն է անիմաստ:
Ցավալի է, բայց փաստ:
Իսկ պատասխանատվությունն անխուսափելի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2752 դիտում
17:15 07-01-2021
Կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը, այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին․ Հակոբ Ճաղարյան
3401 դիտում
20:10 01-08-2021
Պատգամավոր դառնալու համար` առնվազն 3 տարվա պարտադիր, պայմանագրային սահմանապահ ծառայության ստաժ. Հակոբ Ճաղարյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան