211652_close_icon
views-count7424 դիտում article-date 23:24 20-06-2020

Ոստիկանությունը հերքում է մի բան, ինչը ես չեմ ասել․ Միքայել Մինասյանը՝ ՀՀ-ում ադամանդի ապօրինի բիզնեսի և ոստիկանության հերքման մասին. Tert.am

Ոստիկանությունը հերքում է մի բան, ինչը ես չեմ ասել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով իր կողմից բարձրաձայնված ադամանդի ապօրինի բիզնեսի և դրա վերաբերյալ ոստիկանության հերքման տեսանյութին, հայտնում է Tert.am-ը: «Հիշում եք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ինքնամոռաց գնաց, բացեց այդ գործարանը։ Հետո մենք բոլորս իրար հետ հասկացանք, որ Հայաստանից արտահանվել է 20 մլրդ դրամի ադամանդ, որից հետո օրեր առաջ ոստիկանությունը, անկասկանալի ֆիլմով ըստ իրենց հերքում է իմ պատմություն է։ Չհասկացա, դուք ի՞նչն եք հերքում։ Դուք հերքում եք մի բան, որը ես չեմ ասել։ Դուք ասում եք՝ և այսպիսով, Միքայել Մինասյանի ասածը, որ այս, այս և վերջում՝ Հայաստանից չի արտահանվել օրինական ադամանդ։ Սիրելիներս, ես չեմ ասել, որ դա անօրինական արտահանում է, ես ասել եմ, որ դա անօրինական ադամանդ է»,- ասաց դեսպանը։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր