211652_close_icon
views-count4800 դիտում article-date 10:10 21-06-2020

Այսօր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվի Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Հատուկ չվերթով Հայաստան են մեկնում կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը, պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 2849 համարը): Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից հունիսի 21-ին (ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմերնարկի հունիսի 21-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։ Ստորև հրապարակում ենք այս չվերթով մեկնողների [url=https://m.facebook.com/story.php?story_fbid=1146683799050089&id=379408115777665]անունները[/url]:

Նմանատիպ նյութեր