211652_close_icon
views-count3918 դիտում article-date 15:32 21-06-2020

Դու՛ք եք պատասխանատուն, հետևաբար, ցույց տվեք իրատեսական ճանապարհ այս իրավիճակից դուրս գալու համար և աշխատե՛ք․ միայն դիմակ կրելով ու դիմակ բաժանելով չի լուծվում այս հարցը․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» նախաձեռնության անդամ» փաստաբան Նորայր Նորիկյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում և արտերկրում կորոնավիրուսի վարակման ցուցանիշներին և այդ առիթով գրել․ «Այսօր Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է ընդամենը 26 մարդ և ոչ ոք չի մահացել: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 483 մարդ և մահացել 8 մարդ: Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է 446 մարդ և ոչ ոք չի մահացել: Հայաստանի վիճակն ամենավատն է. Վարակվել է 560 մարդ, մահացել՝ 18 հոգի: Հիմա կասեք, որ բոլորը խաբում են, բացի մեզանից: Շա՛տ լավ, թող այդպես լինի: Բայց Դուք չե՞ք տեսնում, որ սա ուղղակի սպառնալիք է մեզանից յուրաքանչյուրի կյանքի համար, որ մենք կորցրել ենք այս ՛՛Մահվան վարակը՛՛ չեզոքացնելու պատեհ պահն ու չենք կարողանում գտնել նրան սանձելու ձևը, չե՞ք համոզվում, որ միայն դիմակ կրելով ու դիմակ բաժանելով չի լուծվում այս հարցը, Դուք իսկապես չե՞ք գիտակցում այս պահի լրջությունը, որ ամեն ինչ կարող է դուրս գալ վերահսկողությունից... Դու՛ք եք պատասխանատուն, հետևաբար՝ ցույց տվեք իրատեսական ճանապարհ՝ այս իրավիճակից դուրս գալու համար և աշխատե՛ք...»։

Նմանատիպ նյութեր