211652_close_icon
views-count1404 դիտում article-date 16:17 22-06-2020

ՌԴ-ում հուլիսի 1-ից կգործի բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտի արտադրանքի և կոշկեղենի մակնշման պահանջը Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են 2010թ. ապրիլի 12-ի №61-ФЗ դաշնային օրենքով, ՌԴ կառավարության 2018թ. դեկտեմբերի 14-ի № 1556, 2019թ. փետրվարի 28-ի № 224 և 2019թ. հուլիսի 5-ի № 860 որոշումներով: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Վերջինիս կողմից իրականացվելու է մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից մակնշման կոդերի ստացում, տրամադրում ՀՀ տնտեսավարողներին, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման կազմակերպում: Մինչև մակնշման ազգային օպերատոր սահմանելը, Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները, Ռուսաստանի Դաշնության տարածք վերոնշյալ ապրանքախմբերից ապրանքներ տեղափոխելիս, կարող են մակնշման տեղեկատվության փոխանակումն իրականացնել Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը: Այսպիսով, մինչև ազգային օպերատորի սահմանումը, Ռուսաստանի Դաշնության ներմուծողը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել դրանք հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում` честныйзнак.рф: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր