5682 դիտում
19:12 22-06-2020
Հայաստանում ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123
Հայաստանում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:
«Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում ՝ 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,-ասաց Թորոսյանը:
Նախարարը հորդորեց դիմակների կրման, խմբով չվահավաքվելու, ձեռքերը հաճախ լվանալու վարքագիծը որդեգրել որպես երկարատև վարքագիծ, ոչ թե կարճատև կամ պարզապես չտուգանվելու համար արվող քայլեր, և պատրաստ լինել այսպես ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ այս մարտահրավերը վերացած չէ ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամբողջ աշխարհից:
Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք:
Նմանատիպ նյութեր
4079 դիտում
20:45 16-10-2021
Կորոնավիրուսով վարակված 222 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է. խորհրդակցություն կառավարությունում
1380 դիտում
14:37 14-05-2020
Կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին