211652_close_icon
views-count23865 դիտում article-date 23:42 22-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները կանխել են 35-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. նա «1,2,3 աստիճանի ջերմային այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «1,2,3 աստիճանի ջերմային այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի այրվածքաբանության բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ա.-ն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել Նոր Նորք վարչական շրջանից: Ըստ նախնական տեղեկությունների, նա բենզինով՝ ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա կանխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների կողմից: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր