211652_close_icon
views-count2508 դիտում article-date 12:43 23-06-2020

Ազգային ժողովը կրկին արտահերթ նստաշրջան կգումարի. ինչ հարցեր կան օրակարգում

Ազգային ժողովը հունիսի 24-ին կրկին արտահերթ նստաշրջան կգումարի, որի օրակարգում ընդգրկված է 12 հարց: Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: Խորհրդարանին կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Պատգամավորները կքննարկեն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը և կլսեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան և Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:

Նմանատիպ նյութեր