211652_close_icon
views-count1152 դիտում article-date 16:46 23-06-2020

Վերջին տարիներին հայ-չինական քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ. Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Մեծարգո պարոն Նախագահ, Նորին Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ եւ հղում լավագույն մաղթանքներս: Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը: Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը եւ Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց եւ հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը: Մեծապես կարեւորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը եւ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները եւ բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների: Մաղթում եմ քաջառողջություն եւ ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր