9357 դիտում
23:31 24-06-2020
Հունիսի 26-ին «Դոմոդեդովո»-ից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին
Հունիսի 26-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Աղբյուրը հայտնում է նաև, որ ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 25-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և հունիսի 26-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը կմեկնարկի հունիսի 26-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։
Հրապարակվել է նաև հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 3410 համարը)։
[img]https://st0.shamshyan.com/editor/0724122001593015157294791.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0032946001593015158882098.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0469328001593015158758867.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0010598001593015157291504.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
7397 դիտում
23:40 10-06-2020
Հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսվում է «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը
7324 դիտում
17:09 06-06-2020
Հունիսի 8-ին «Դոմոդեդովո»-ից կիրականացվի Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը. Ցանկը հրապարակվել է
1466 դիտում
16:35 23-06-2020
Հունիսի 24-ին տեղի կունենա Կրասնոդար-Երեւան չարտերային թռիչքը
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»