211652_close_icon
views-count3897 դիտում article-date 15:28 25-06-2020

Ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում. ՀՀ-ում սով չի եղել և չի կարող լինել. Ա․ Սիմոնյանը՝ Գ․ Ծառուկյանի՝ սպասվող սովի վերաբերյալ հայտարարության մասին. Tert.am

Ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է։ Ինչպես հայտնում է[url=https://www.tert.am/am/news/2020/06/25/Alen-simonyan/3328055?fbclid=IwAR2E9cUcRQKKIUnMtueqtPhnq-I8naEUWrSigsuufUaHxTGfUS19ruLCs70] Tert.am[/url]-ը, այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառանալով Գագիկ Ծառուկյանի հայտարությանը, թե սով է սպսավում։ «Միգուցե իրեն երդումներով նամակ գրող մարդկանց մոտ, կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով, չեմ բացառում կարող է սով սկսել, բայց ՀՀ-ում սով չի եղել և չի կարող լինել»,-ասաց նա։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ միայն կորոնավիրուսի վրա կառուցված քաղաքական դիսկուրսը շատ շուտով կավարտվի։ «Ես ձեզ խնդրում եմ 2-3 ամիս անց հարցը հիշեք և կտաք պարոն Ծառուկյանին կասեք՝ բա ուր է սով էր սկսվում, ուր է խոստացված սովը»,-ասաց նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/06/25/Alen-simonyan/3328055?fbclid=IwAR2E9cUcRQKKIUnMtueqtPhnq-I8naEUWrSigsuufUaHxTGfUS19ruLCs70]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր