2771 դիտում
17:22 29-06-2020
Առաջնագծի տեխնիկական հագեցվածության իրական պատկերը. ինչո՞ւ են «հեղափոխական» համարվում 2014-2015 թվականները. Տիգրան Աբրահամյան
[url=https://www.tert.am/am/news/2020/06/29/abrahamyan/3331451?fbclid=IwAR1Le8-duPBWqmL_bNN9PN01vlCmSx1lJwTkDuEC50fU40YI5WPRnkZUl-I]Tert.am[/url]-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան հոդվածը, որում նա անդրադարձել է առաջնագծի տեխնիկական հագեցվածության, նոր տեխնիկական լուծումների, դիտարկման համակարգերի վերաբերյալ քննարկումներին: Նա մասնավորապես նշել է, որ թեև զինված ուժերը «հեղափոխական» տերմինաբանություն չեն ընդունում, սակայն պետք է նշվի, որ 2014-2015 թվականին զինված ուժերում տրվեց տեխնիկական հեղափոխություն մեկնարկը: Հոդվածը՝ ստորև.
Վերջին շրջանում առաջնագծի տեխնիկական հագեցվածության, նոր տեխնիկական լուծումների մասին շատ խոսվեց, նույնիսկ հակառակորդի պաշտպանության նախարարը խոստովանեց, որ այդ համակարգերի պատճառով իրենց որոշ պլաններ ձախողվել են և վերջին տարիներին ստիպված են եղել մարտավարական կտրուկ փոփոխությունների գնալ:
Արցախում դիտարկման համակարգերի, տեխնիկական զինման, վերազինման գործընթացների մասին առաջին անգամ բարձրաձայն սկսեց խոսվել դեռևս 2014 թվականին:
Ի՞նչ էր դա ներկայացնում, ինչո՞ւ հենց այդ փուլում դրանց կարևորությունն առաջին պլան բարձրացավ և վերջապես ի՞նչ խնդիր լուծվեց:
Զինված ուժերը «հեղափոխական» տերմինաբանություն չեն ընդունում, սակայն սա այն դեպքն է, որ պետք է նշվի, որ 2014-2015 թվականին զինված ուժերում տրվեց տեխնիկական հեղափոխություն մեկնարկը:
Հասկանալու, վերհիշելու համար թե ինչ վիճակ էր այդ ժամանակ առաջնագծում, նշեմ, որ 2014-2016 թվականը՝ մինչպատերազմյան փուլը, աննախադեպ դիվերսիաների ժամանակահատված էր: Ադրբեջանական դիվերսիոն խմբերը պայմանական բաժանվում էին երեք խմբի: «Յաշմայի» հատուկ նշանակության 052 բրիգադ, զորամասերի, բրիգադների, կորպուսների հատուկ նշանակության ստորաբաժանումներ և զորամասի համահավաք խմբեր. հիմնականում այս ուժերի միջոցով էր իրականացվում սահմանի տարբեր ուղղություններով դիվերսիոն հարձակումները:
Հետագայում պարզ դարձավ, որ տարբեր օպերացիաների, այդ թվում՝ ապրիլյան մարտական գործողությունների, մասնակցություն են ունեցել նաև ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության նախարարության, սահմանապահ զորքերի և նույնիսկ ռազմածովային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, սակայն օպերացիաների հիմնական խնդիրը դրված էր վերևում նշածս երեք խմբի ստորաբաժանումների վրա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/29/abrahamyan/3331451?fbclid=IwAR1Le8-duPBWqmL_bNN9PN01vlCmSx1lJwTkDuEC50fU40YI5WPRnkZUl-I]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
982 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1327 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1147 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան