4631 դիտում
20:56 30-06-2020
Հայտնի է, թե որ դատավորը կքննի Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները. NEWS.am
ՀՀ Վերաքնիչ քրեական դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով բողոքները մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին: Այս մասին [url=https://news.am/arm/news/588580.html?fbclid=IwAR0_47QrMLlgKurD3yDDC-1ErCjb1v0U1yDAlLL_6kdzODxQGY1GTysTyXg]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում կքննվի 2 բողոք` Դատախազության բողոքը Գ. Ծառուկյանին չկալանավորելու առաջին ատյանի որոշման դեմ եւ Ծառուկյանի պաշտպանների բողոքը` մեղադրանքում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չլինելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
Գ. Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։
Նմանատիպ նյութեր
3201 դիտում
12:26 02-07-2020
Վերաքննիչ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի գործով բողոքները. News.am. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»