211652_close_icon
views-count2828 դիտում article-date 09:13 02-07-2020

Օրենք՝ ընդդեմ պատգամավորի. փոփոխությունը կարող է վերաբերել Էդմոն Մարուքյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Արթուր Դավթյանը խորհրդարան են ներկայացրել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել այսպիսի դրույթ. «Ազգային անվտանգության մարմինը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաբանական հարցումը ստանալու պահից տասնօրյա ժամկետում հարցում կատարող փաստաբանին տրամադրել Հայաստանի Հանրապետության սահմանով քաղաքացու մուտքի և ելքի մասին տեղեկությունը, ինչպես նաև պահանջվող այլ տեղեկություններ (փաստաթղթեր), եթե դրանք վերաբերում են ազգային անվտանգության մարմնի իրավասությանը և չեն պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք»: Այս փոփոխությունը կարող է վերաբերել ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատգամավորի թեկնածու է գրանցվել չունենալով 5 տարվա մշտական բնակության սահմանադրական ցենզ: Իսկ դա կարող է հաստատվել կամ հերքվել ԱԱԾ կողմից սահմանը հատելու վերաբերյալ տրվող տեղեկանքով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր