2993 դիտում
11:26 04-07-2020
Ամեն հեղափոխություն հայերին վատ վիճակից գցում է աղետի մեջ. Արգիշտի Կիվիրյան
Ամեն անգամ, երբ հայերը անում են հեղափոխություն, վատ վիճակից հայտնվում են աղետի մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Ամեն անգամ, երբ հայերը անում են հեղափոխություն, վատ վիճակից հայտնվում են աղետի մեջ։ Այդպես եղավ, երբ հայ հեղափոխականները Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի հետ միասին իրականացրեցին հեղափոխություն՝ իշխանության բերելով վերջիններիս։ Իհարկե, Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը շատ վատ էր, բայց եղեռնից խուսափելու հատուկենտ հնարավորություններից մեկը կարող էր լինել Օսմանյան կայսրության գաղափարի պաշտպանումը, այդ թվում և ընդդեմ թուրք ազգայնականների։ Այն պահին, երբ ընդդեմ կայսրության մոդելի հայերը օգնեցին, որ իշխանության գան թուրք ազգայնականները, միացվեց եղեռնի ժամացույցը։
Իհարկե, կայսրությունները իրենք էլ ընդունակ են կոտորել, բայց սեփական հպատակների իսպառ բնաջնջումը չի մտնում կայսերական գաղափարի մեջ՝ դա հենց կայսրության գաղափարի բացառումն է ի օգուտ մոնոէթնիկության։ 2018 թվականի այսպես կոչված հեղափոխության ուղղություններից մեկն էլ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության փորձն է, այսինքն այն պահին, երբ աշխարհի նոր վերաբաժանումների արդյունքում Արևմուտքը թողնում է մի շարք կետեր, այդ թվում և այս տարածաշրջանը, հայ ազգը իշխանության տվեց այն խմբին, որի կյանքի նպատակը այս տարածաշրջանից Ռուսաստանի վտարում է մի կողմից, իսկ մյուս կողմից շիիթական մահիկի ուղղություններից մեկի խափանումը։ Ու դա փորձ է կատարվում անել այն ժամանակահատվածում, երբ Ռուսաստանն ու Իրանը գտնվում են եթե ոչ իրենց հզորության գագաթնակետին, ապա դրան մոտ, իսկ մենք գտնվում ենք ծայրահեղ անկման փուլում ու չունենք ոչ մի արտաքին լուրջ աջակցություն։
Առավել ևս, որ այս թիմի արտաքին հովանավորների նպատակը ոչ թե ողջ հայ ազգին իրենց հովանավորության տակ վերցնելն է և հայ էթնոսի անվտանգության խնդիրների լուծումն է, այլ ընդամենը հայերի մսի հաշվին Ռուսաստանի և Իրանի դեմ խառնակչական գործողությունների հրահրումն է։ Թե ինչով այս ամենը կարող է ավարտվել, բարդ չի կանխատեսելը՝ համազգային աղետով, որից խուսափելու միակ միջոցը իշխանությունից հեռացնել այն անձանց, ովքեր դիտավորյալ, կամ էլ թե իրենց անգրագիտությունից ելնելով լծվել են այս գործին։ Մենք իրավունք չունենք փլուզելու այս տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռությունը, որի արդյունքում ապահովվում է նաև մեր անվտանգությունը, այլ պարագայում կարող ենք մնալ դրա փլատակների տակ, ոնց որ 100 տարի առաջ փլուզելով Օսմանյան կայսերական մոդելի արդյունքում ձևավորված հավասարկշռությունը, ազգովի մնացինք այդ կայսրության փլատակների տակ․․․»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2427 դիտում
23:57 10-04-2022
Հայ ազգը 30 տարվա մեջ ոչ կարողացավ հասնել Արցախի անկախության, ոչ էլ այն միացրեց Հայաստանին. Արգիշտի Կիվիրյան
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր