211652_close_icon
views-count8705 դիտում article-date 17:14 04-07-2020

Աշխարհահռչակ դերասան, իսկական մեծ հայ Մհեր Մկրտչյանին՝ ժողովրդի սիրելի Ֆրունզիկին, շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը. այսօր նրա ծննդյան 90-ամյակն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լեգենդար ու աշխարհահռչակ դերասան, իսկական մեծ հայ Մհեր Մկրտչյանի՝ ժողովրդի սիրելի Ֆրունզիկի ծննդյան 90-ամյակի օրը, Գյումրիում հարգանքի տուրք մատուցվեց մեծանուն դերասանին։ Գյումրիում նրան շնորհեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը։ Կոչումը վկայող որոշումն ու հուշամեդալն անձամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնեց Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանին: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/04/1158895/]հայտնել [/url]էինք, որ այսօր՝ հուլիսի 4-ին, Մ. Մկրտչյանը դարձավ 90 տարեկան... տխուր աչքերով ուրախ հայը, բոլոր ժամանակների անկրկնելի արտիստն ու մեծագույն ՄԱՐԴԸ։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր