3695 դիտում
14:33 05-07-2020
Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ ներկայացնում ենք ստորև։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
1995 թ. այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005 և 2015 թվականներին փոփոխված ՀՀ Սահմանադրությունը միտված է մեր անկախ պետականության կայացմանը, մեր երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը:
Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Հենց այս սկզբունքից պետք է բխեն բոլոր պետական մարմինների և ՀՀ բոլոր քաղաքացիների քայլերն ու արարքները: Անհրաժեշտ է գիտակցել, որ բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև:
Երկրի մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումն ու հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է և կարող է հղի լինել վտանգավոր և անդառնալի հետևանքներով: Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս օրվա առթիվ՝ լիահույս եմ, որ միասնական ջանքերով մենք կարող ենք կերտել այնպիսի պետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները, որտեղ օրենքի գերակայությունը կլինի մեր հայրենիքի և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքը:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:
Նմանատիպ նյութեր
1209 դիտում
12:41 27-12-2020
Մեր երկրում ցանկացած արարք ու այլ տեսակի նախաձեռնություն պետք է հիմքում ունենա իրավունքի գերակայությունը. ՄԻՊ
924 դիտում
11:31 05-07-2022
Մեր պարտքն է հասնել իրավունքի եւ օրենքի գերակայության. ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված