211652_close_icon
views-count16680 դիտում article-date 13:20 06-07-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 46-ամյա վարորդը Ford Transit-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 4-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 21։00-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մրգաշեն գյուղի վերջնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կոշաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ինրպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր