37147 դիտում
15:52 06-07-2020
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. այս անգամ ուժեղ քամին ու պտտահողմը պոկել ու շպրտել են Մասիսում գործող ջայլամաբուծական ֆերմայի հսկայական տանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հուլիսի 4-ին Արարատի մարզում տեղի ունեցած ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով տուժել է նաև Մասիս քաղաքի վարչական տարածքում գործող Մասիսի ջայլամաբուծական ֆերման։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆերմայի տնօրեն՝ 65-ամյա Արմենակ Ասատրյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Այնքան կարճ տևեց այդ ուժեղ քամին ու պտտահողմը։ Ջայլամների համար նոր կառուցված գոմերի թիթեղյա հսկայական տանիքը վերցրեց ու շուռ տվեց։ Միակ սփոփանքը նա է, որ մարդկային կորուստներ չուննցանք, բայց մոտ 1 մլն 500 հազար դրամանոց որձ ջայլամը վնասվածք ստացավ ու քանի որ հնարավոր չէր բուժելով փրկել նրան, ստիպված մորթեցինք։ Չգիտեմ՝ արդյո՞ք արժի դիմել Արարատի մարզպետարան, եսի՞մ, կօգնե՞ն, թե՞ նախորդ դեպքի նման կգան, կնկարեն ոչ էլ օգնության ձեռք կմեկնեն։ Եթե հիմա բարի կամք դրսևորեն և գոնե մի քիչ օգնեն, էլի գոհ կլինեմ»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/04/1142110/]հայտնել [/url]էր[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 10:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:
Ժամանել էր ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը:
Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել էին 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ էր ստացել: Մասնագետները փորձում էին պարզել՝ ջայլամները շակալի, թե աղվեսի կողմից էին հոշոտվել:
Նշված ֆերման վարկով ստեղծել էր Մասիս քաղաքի բնակիչ, 65-ամյա Արմենակ Ասատրյանը և ֆերմայի շնորհիվ բացվելու էին նաև աշխատատեղեր, ինչը մեծ նշանակություն կունենար բնակիչների համար:
Տեղում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ֆերմայի սեփականատերը կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5830 դիտում
18:58 12-06-2015
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. ընկույզի չափ կարկուտը վնասներ է պատճառել Լոռու մարզի Ճոճկան գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ