211652_close_icon
views-count4908 դիտում article-date 11:53 08-07-2020

Քրտնելու դեպքում դիմակը պիտի փոխվի․ բժշկի դիտարկմանն արձագանքել է ԱՆ խոսնակը

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ ««Հայտնի» բժիշկներից մեկը լուսանկարներ է տարածում, իբր նախարարը ասուլիսից 3 րոպե հետո քրտնում է, և դա փորձում է վերագրել դիմակի առկայությանը: Ի՞նչ է կատարվել իրականում։ Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի: Տարածած լուսանկարներում պարզ երևում է, որ Արսեն Թորոսյանն առհասարակ դիմակին չի դիպչում»: Բժիշկ Հայկ Մանասյանի դիտարկմամբ՝ սրբելով քրտինքը և չփոխելով դիմակը, նա ապացուցեց, որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է, ոչ թե հակահամաճարակային միջոցառում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր