3599 դիտում
13:40 08-07-2020
ԲԴԽ-ն հնարավորություն ունի ցույց տալու՝ իշխանությունների կամակատա՞րն է, թե՞ ոչ. օրինական որոշման պայմաններում դատավոր Ալ. Ազարյանը չի կարող ենթարկվել պատասխանատվության. Լուսինե Սահակյան. Tert.am
Իշխանությունները մեծ ցանկություն ունեն, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը պատասխանատվության ենթարկվի, սակայն այստեղ պետք է իր լուրջ դերակատարումն ունենա ԲԴԽ-ն: Վերջինս այժմ հնարավորություն ունի ցույց տալու՝ ի՞նքն էլ կամակատար է, թե՞ ոչ: Օրինական որոշման պայմաններում Ազարյանը չի կարող ենթարկվել պատասխանատվության, և եթե լինի պատասխանատվություն, ապա միանշանակ է, որ ԲԴԽ-ն իշխանությունների կամակատարն է:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/08/Sahakyan-lusine/3339346?fbclid=IwAR3zfZfsiXfw5qkznZDGsG7han30oPZ6OkBUy9_LrIfjDpxudgv2sK_SXyA]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությանը։
«Ես ոչինչ չեմ բացառում, ԲԴԽ որոշման հետ կապված, բայց այն դեռևս հնարավորություն չի ունեցել ապացուցելու, որ անկախ է և կատարում է իր վրա դրված պարտականությունները. սա հնարավորություն է՝ դա ցույց տալու»,-հավելեց փաստաբանը:
Նա ընդգծեց, թե վերջին երկու տարիների զարգացումները թույլ են տալիս գալ եզրահանգման, որ պետությունը չկորցնելու գործում իրենց շատ մեծ դերակատարումն ունեն մի քանի դատավորներ, նրանց թվում առաջին տեղում է Ալեքսանդր Ազարյանը: «Իշխանությունը, որը ցանկանում է, որ բոլորը ենթարկվեն իրեն ու դառնան իր կամակատարը, պետք է պայքարի նման անձանց դեմ»,-նշեց Սահակյանը, ապա հավելեց.
«Վստահ եմ, որ Ազարյանին պատասխանատվության ենթարկելով, միևնույն է, իշխանությունները չեն հասնելու իրենց համար ցանկալի արդյունքի, որովհետև ո՛չ Ազարյանն է այդ որոշումից փոխելու իր դիրքորոշումը և դառնալու կամակատար, ո՛չ էլ այն մի քանի դատավորները, որոնք այս ժամանակահատվածում կարողացել են ապացուցել, որ իրենք կանգնած են ոչ թե իշխանությւոնների, այլ օրենքի կողքին»,-ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/07/08/Sahakyan-lusine/3339346?fbclid=IwAR3zfZfsiXfw5qkznZDGsG7han30oPZ6OkBUy9_LrIfjDpxudgv2sK_SXyA]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4133 դիտում
14:25 18-06-2020
ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. դատավոր Ազարյանը ԲԴԽ-ի բակում է. News.am
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին