211652_close_icon
views-count1631 դիտում article-date 19:06 09-07-2020

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել կալանքից Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/hrant.ananyan.5/posts/2636162299933116]գրառում[/url] է արել նրա պաշտպաններից Հրանտ Անանյանը։ Նա մասնավորապես գրել է. «Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-154-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ։ Նա կալանավորվել էր հունիսի 27-ին։

Նմանատիպ նյութեր