4782 դիտում
09:09 10-07-2020
Արսեն Թորոսյանն ինչ էլ անի, Նիկոլ Փաշինյանը նրան երբեք պաշտոնանկ չի անի. նրան ամեն ինչ թույլատրելի է. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. ««Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, անգամ եթե ողջ հայ ազգին վերջինս քշի կառափնարան:
Բոլորը, որոնք իրենց ճամփին «կհանդիպեն» Թորոսյան Արսենին, որին սոցցանցերում պատկերավոր «դոկտոր-մահ» են անվանում` կաշառակերության մեջ մեղադրվող նրա տեղակալը, կարկառուն քաղակտիվիստ Դավիթ Սանասարյանը, հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը, Covig-19-ի ընթացքում մամուլում արծարծված ատկատները, առանց Ֆրանսիայի կառավարության տեղեկության ֆրանսիացի 7 բժիշկների (ընդ որում, 5-ը բացարձակ կապ չունեն կորոնավիրուսի հետ) անհարկի Հայաստան բերելը, դրա պատճառով 200 հազար եվրո մսխելը, արտաբերած մտքերի թանձր բացասականությունը ոչ մի նշանակություն չեն ունենա Թորոսյանի պաշտոնանկության համար։
Նա անձեռնմխելի է։ Նրան ամեն ինչ թույլատրելի է։ Ոչ այն պատճառով, որ նա ևս ԼՏՊ-ի հոգեզավակն է, այլ որ Հայաստանում նա իրականացնում է գլոբալիստների-սորոսականների առողջապահական հակածրագրերը, դրանց թվում են արդեն իսկ պայմանավորվածության ուժ ստացած Covig-19-ի դեռ «չստեղծված» վակցինային առնչվող ծրագրերը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում»։
Նմանատիպ նյութեր
1494 դիտում
10:07 28-07-2014
«Բավարիա»-ն երբեք պաշտոնանկ չի անի Պեպ Գվարդիոլային. Ռումենիգգե
9176 դիտում
17:43 09-12-2016
Հենրիխ Մխիթարյան. Երբեք մի ասա երբեք, ամեն ինչ հնարավոր է
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»