211652_close_icon
views-count48083 դիտում article-date 22:08 10-07-2020

Աջափնյակի թաղապետի քթի տակ ամեն անձրևին տարածքում տիրում է գարշահոտություն, բնակիչներն էլ ասում են՝«դուխով գլխարկ դնելու փոխարեն, դուխդ «Վիոլա ջրի» վրա բանեցրու»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գրիգոր Զոհրապի և Լուկաշինի փողոցների բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի քթի տակ տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, մինչդեռ թաղապետն ու նրա ղեկավարությամբ աշխատող համապատասխան վարչություններում տիրում է քար անտարբերություն։ Այսօր, հուլիսի 10-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակչներն ասում էին․ «Մի քանի տարին է, երբ ուժեղ անձրև է գալիս, մենք հայտնվում ենք լրիվ արտակարգ իրավիճակում։ Դարն ապրած դիտահորերի պատճառով ոչ միայն կեղտաջրերն, այլև անձրևաջրերը տարածվում են ողջ փողոցով, լցվում մեր տները։ Ո՞վ է տեսել՝ երկինքը մի թեթև փռշտում է, ու 21-րդ դարում մենք լրիվ հայտնվում ենք քարե դարում։ Բազմիցս ահազանգել ենք՝ է՛լ «Վիոլա ջուր», է՛լ թաղապետարան, է՛լ քաղաքապետարան, բայց ի՞նչ օգուտ։ Ասես՝ ջայլամի քաղաքականություն վարեն։ Ամեն նման արտակարգ վիճակից հետո հույսով հավատում ենք, թե վերջապես խնդիրը կլուծվի, բայց զուր։ Եթե նախորդ իշխանություները նույն կերպ էին վարվում, ամեն անգամ խոստանում էին խնդիրը լուծել, բայց օդ էին դուրս գալիս, ապա հեղափոխությունից հետո, որին, ի դեպ՝ մենք նույնպես մեծ հավատով մասնակցել ենք, մտածում էինք՝ մեր փողոցում էլ կքաղենք հեղափոխութան պտուղները, բայց «առը-հա՛»։ Էլի նույն գարշահոտությունն ենք շնչում, ամեն անձրևի գալուց հետո ահը սրտներումս ենք քնում։ Իսկ 1970 թվականին կառուցված «Ի հիշատակ Սեբաստիայի և շրջանի գյուղերի 1915 թվականի նահատակների» հուշարձանը ամբողջովին փլուզման եզրին է հայտնվել, մտածում ենք, որ սեփական աչքերով տեսնելու ենք այդ փլուզումը։ Ախր՝ որ ուզենան, մի քանի շաբաթվա ընթացքում խնդիրը կլուծեն։ Եթե Երևանի քաղաքապետը քաղաքապետարանի տաքուկ կաբինետներում իրենց թափանները լցնող որոշ պաշտոնյաներին պարգևատրում քիչ տա, ու էդ գումարը ներդնի էս մեր խնդիրը լուծելու վրա, ապա, հաստատ, ոչ մի բնակիչ չի հայտնվի հայտնի Ազիզյանների կերպարում՝ տնաքանդութան պատճառով չի լքի երկիրը։ Եթե մի քիչ էլ թասիբ ունենան «Վիոլա ջրին» կպարտավորեցնեն, որ էս գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը վերացնեն։ Թե չէ, ստացվում է՝ կանոնավոր մուծումները կատարում ենք, բայց կանոնավոր ոչ մի սպասարկում չենք տեսնում։ Ամոթ է։ Եթե սիրում եք Երևանն ու երևանցիներին, ապա էս հարցը լուծելը Ձեզ համար այնքան էլ պրոբլեմ չի։ Բնակիչներից մի քանիսն էլ ասում էին․ «Աջափնյակի թաղապետը մի քանի քայլ է աշխատում։ Էդ որ հեղափոխության օրերին գլխիդ «դուխով» գրված գլխարկ էիր դնում, հիմա եթե էդքան դուխով էս, «Վիոլա ջրին» պարտավորեցրու, թող համապատասխան գործի։ Իսկ հուշարձանի վերանորգման ուղղությամբ էլ կատարիր ռեալ աշխատանք, որ հավատանք՝ երբ դատապարտում եք թուրքերի ու ադրբեջանցիների՝ հայկական հուշարձանների նկատմամբ կատարված վանդալիզմը, ապա էս հուշարձանը որ սովետական տարիներին է կառուցվել պարտավոր եք աչքի լույսի պես պահել»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր