211652_close_icon
views-count3795 դիտում article-date 09:45 12-07-2020

Իսրայելում 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել. The Jerusalem Post

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի կենտրոնական՝ Իցհակ Ռաբինի անվան հրապարակում հուլիսի 11-ին մոտ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. հազարավոր քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել կորոնավիրուսի պայմաններում կառավարության վարած քաղաքականության դեն: Ինչպես հաղորդում է [url=https://www.jpost.com/israel-news/tel-aviv-protests-turn-violent-amid-clashes-with-police-634755]The Jerusalem Post[/url] պարբերականը, բողոքող քաղաքացիները պնդում են, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ֆինանսների նախարար Իսրայել Քաթցը չեն կատարել տրված խոստումները, կորոնավիրուսի պայմաններում ձախողել են հակաճգնաժամային քաղաքականությունն ու ֆինանսական աջակցություն չեն տրամադրել համաճարակից տուժածներին: Հնչել են նաև վարչապետ Նեթանյահուհի հրաժարականի կոչեր: Գիշերը, երբ հանրահավաքը ավարտվել է, մի շարք ցուցարարներ փողոցներ են փակել, բախումներ են սկսվել ոստիկանների հետ, վերջինների կողմից ցուցարարները ձերբակալվել եմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր